Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 23.01.2018 Արխիվ

15.05.2015 22:19МаксимՀարց Добрый день, скажите пожалуйста, вы уже выдаете биометрические паспорта?
Պատասխան

Հարգելի Մաքսիմ, տեղեկացնում ենք Ձեզ, որ կենսաչափական տվյալներով անձնագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնի կողմից չի տրամադրվում:

Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ www.passportvisa.am էլեկտրոնային հասցեով գրանցված ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պաշտոնական կայքից:

30.03.2015 20:02ՔրիստինեՀարց Ես ցանկանում եմ դպրոցն ավարտելուց հետո դարնամ քննիչ, կնեերեք դա իրավաբանակի բաժնի մեչա չէ մտնում...ու ուսման տեվողւությունը կասեք ?
Պատասխան

Հարգելի Քրիստինե

Ողջունում ենք քննիչ դառնալու Ձեր նկրտումները, սակայն մինչ այն կյանքի կոչելը Դուք պետք է ուսանեք և ավարտեք որևէ բարձրագույն ուսումնական հաստատության իրավաբանական բաժինը։

Մաղթում ենք հաջողություններ՝ Ձեր նպատակները կյանքի կոչելու գործում։

14.03.2015 09:59Алвард ГригорянՀարց Для ИА «Кавказский узел» С недавних пор полноценно функционирует трасса Степанакер-Нинги –Мартуни. Жители села Нинги благодарны за новой дорогу, однако они встревожены, что автомашины едят с большой скоростью. Дорога, проходящая по центру села, не имеет тротуаров, дорожных знаков. Люди говорят о 15-ти авариях за год. О том, что переживают за детей в школе (школа находится рядом с автомагистралью). Жители Нинги считают, что надо предпринять меры, чтоб автомашины снижали скорость, при въезде в село. Это «лежачие полицейские», дорожные знаки, бордюры, чтоб машины не скатывались в овраг. 1. Сколько по вашей статистике было аварий на трассе Степанакерт-Нинги-Мартуни? 2. Что делается, чтоб обеспечить безопасность на трассах для жителей и автомобилистов, в частности в общине Нинги? 3. Будут ли дорожные знаки на этой трассе?
Պատասխան

Հարգելի Ալվարդ Գրիգորյան

Ամբողջությամբ կիսելով Ձեր և Մարտունու շրջանի Ննգի գյուղի բնակիչների մտահոգությունները` հայտնում ենք, որ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության վերակարգերը շուրջօրյա  հսկողություն են իրականացնում հանրապետական և քաղաքային նշանակության բոլոր ավտոճանապարհներին:

Ճանապարհային ոստիկանության վիճակագրության համաձայն` ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսների արդյունքներով Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահարներ չեն արձանագրվել, իսկ  ահա 2014թ. Մարտունու շրջանում գրանցված 11 ճանապարհատրանսպորտային պատահարներից 6-ը տեղի են ունեցել Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի ավտոճանապարհի տարբեր հատվածներում:     Նշենք, որ կոնկրետ նշված ճանապարհահատվածի Ննգի գյուղով անցնող ավտոճանապարհին, ինչպես անցած տարի, այս տարի նույնպես ճանապարհատրանսպորտային պատահարներ չեն գրանցվել։

Հանրապետական և քաղաքային նշանակության բոլոր ավտոճանապարհները, այդ թվում` Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի ավտոճանապարհը և մասնավորապես Ննգիի գյուղամիջյան  հատվածը ճանապարհային ոստիկանության կողմից մշտական դիտարկման և հետազոտության են ենթարկվում, ինչի արդյունքներով ճանապարհային նշաններ տեղադրելու և ինժիներական աշխատանքներ կատարելու վերաբերյալ առաջարկներ են ուղարկվում համապատասխան պետական կառույցներին:

Հուսով ենք, որ մոտակա ժամանակահատվածում պատկան կառույցները այս ուղղությամբ գործնական միջոցներ կձեռնարկեն:

Հավաստիացնում ենք Ձեզ և Ննգի գյուղի բնակիչներին, որ այսուհետ ճանապարհային ոստիկանությունը էլ ավելի կուժեղացնի վերահսկողությունը երթևեկության նկատմամբ և հատուկ հսկողություն կսահմանի Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի ավտոճանապարհի, հատկապես` Ննգիի գյուղամիջյան հատվածում:

08.02.2015 20:03Ալվինա ՀակոբյանՀարց Հարգելի պարոն Աղաջանյան, 07.02.2015թ. առաջին անգամ եկել եմ Արցախ, որպեսզի մասնակցեմ որդուս զինվորական երդման արարողությանը: Նշեմ, որ որդիս ծառայում է Մատաղիսի զորամասում: Գիշերը շատ ուշ հասել ենք Մարտակերտ և չգիտեինք, թե որտեղ կարող ենք գիշերել ու մի փոքր հանգստանալ դժվարին ճանապարհից: Հասնելով Մարտակերտ կանգնել ենք փողոցում, և քանի որ գիշերելու տեղ չունեինք որոշեցինք գիշերել մեքենայի մեջ, սակայն մի քանի րոպե անց մեզ մոտեցան ճանապարհային ոստիկանության աշխատակիցները և իմանալով, որ գիշերելու տեղ չունենք, այդ ուշ ժամին մեզ ուղեկցեցին հյուրանոց: Մի պահ ամուսնուս հետ կատակում էինք, որ գտնվում ենք Վրաստանի Հանրապետությունում, քանի որ միայն այնտեղ էր, որ ականատես եմ եղել, երբ ոստիկանը մեքենան կանգնեցնելով առաջարկում է իր օգնությունը: Իրականում այս կատակի մեջ ես հաճելի ջերմություն զգացի, երբ օտարի լավը սեփական երկրում տեսա: Արցախից տուն ենք վերադարձել շատ տպավորված և լավ հիշողություններով: Ցավոք ոստիկանների անունները չիմացա, որպեսզի կարողանամ անվանական շնորհակալություն հայտնել, ուստի Ձեզ եմ հայտնում իմ շնորհակալությունը և Ձեր ենթակա ողջ անձնակազմին: Հարգանքներով Ալվինա Հակոբյան ք.Վանաձոր
Պատասխան

Երախտապարտ ենք Ձեր կողմից ոստիկանության հասցեին արված շնորհակալական խոսքերի համար։ ԼՂՀ ոստիկանությունը գիտակցում է, որ իր գործունեության արդյունավետության իրական գնահատականը միայն հասարակության անդամները կարող են արտահայտել։ Ավելին, համոզված ենք, որ ոչ միայն ոստիկանության, այլև պետական բոլոր կառույցների գործունեությունը, հետևաբար նաև պետության հանդեպ հասարակության վստահությունը կարող է ամրապնդվել միայն քաղաքացու նկատմամբ ուշադրություն և անկեղծ հոգատարություն դրսևորելու  դեպքում։  Մեր հերթին հավաստիացնում ենք, որ ԼՂՀ ոստիկանությունը հավատարիմ է «Ամեն ինչ հանուն քաղաքացու անվտանգության ապահովման համար» ընտրված ուղենիշի լիարժեք կատարմանը և շարունակելու է հասարակության իրավական պաշտպանվածության և քաղաքացու խաղաղ կենսագործունեությանը միտված խնդիրների  պաշտաճ իրականացումը։  

27.12.2014 09:52ՇնորհակալագիրՀարց Ես՝ Արման Ավանեսյանս, լինելով Ասկերանի քաղաքացի, իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել ԼՂՀ ոստիկանության Ասկերանի շրջբաժնին՝ գլխավորությամբ շրջբաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ջիվան Ալեքսեյի Ղահրամանյանին, այն առումով, որ ես, սույն թվականի դեկտեմբերի 23-ին Ասկերանի շրջանի Աղդամի տարածքում կորցնելով ինձ պատկանող «SAMSUNG GALAXY GT-19003» տիպի հեռախոսը ու չհայտնելով ոստիկանության Ասկերանի շրջբաժնին, սույն թվականի դեկտեմբերի 25-ին նրանց կողմից հայտնաբերվել ու ինձ է վերադարձվել վերոնշված հեռախոսը: Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ Ոստիկանության ողջ անձնակազմին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ: Թող որ գալիք տարում Ձեր գործունեությունը միշտ բեղուն լինի: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Պատասխան

Հարգելի Արման Ավանեսյան, երախտապարտ ենք Ձեր կողմից ԼՂՀ ոստիկանության` մասնավորապես ոստիկանության Ասկերանի շրջբաժնի ծառայողների հասցեին արված գնահատանքի խոսքերի համար։

Հավաստիացնում ենք¸ որ ոստիկանությունը հավատարիմ է մնալու իր կոչմանն ու սկզբուքներին և անելու է ամեն ինչ ոստիկանության հեղինակությունը բարձրացնելու և հասարակության շրջանում  լիարժեք վստահության արժանալու համար։  

Մենք ևս միանում ենք Ամանորի և Սուրբ ծննդյան առթիվ Ձեր հղած  շնորհավորանքներին¸ Ձեզ և մեր ողջ ժողովրդին մաղթում խաղաղություն¸ կուռ առողջություն¸ մարմնեղեն և հոգևոր ներդաշնակություն։ 

 

03.12.2014 12:39Շնորհակալական նամակ ԼՂՀ ոստիկանության պետինՀարց ՄԵԾԱՐԳՈ պ-ն ՆԱԽԱՐԱՐ,                                                                                                                                                                                                                             Նոյեմբերի 22-ին ես իմ անձնական մեքենայով գնացել էի ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղը: Գնալուս պատճառը բարի էր` քենուս տղան ընտանիքով վերաբնակվել է Իշխանաձոր  գյուղում և ծառայում է սահմանապահ զորքերում: Ցավոք սրտի, վերադարձին` Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 16 կմ վրա գիշերով իմ մեքենան վրաերթի ենթարկվեց, որից հետո, բնականաբար, հարկ եղավ կանչելու ճանապարհային ոստիկանությանը և ապահովագրական ընկերության գործակալին: Պատիվ ունեմ հայտնելու Ձեզ, որ Քաշաթաղի ՃՈ տեսուչներ կապիտան Ռոբերտ Քոչարյանը և ավագ լեյտենանտ Գենադի Ղուլյանը ժամանակին հասան դեպքի վայր և ցուցադրելով մասնագիտական բարձր պատրաստվածություն ու պարզապես հայ տղամարդուն վայել կեցվածք, տեղում կատարեցին անհրաժեշտ բոլոր գործողությունները, որից հետո օգնեցին մեզ հասնելու Բերձոր, ուր հաջորդ` կիրակի օրը ՃՈ երկրորդ ջոկի Քաշաթաղի ավագ տեսուչ մայոր Արտեմ Սահակյանի  հետ անցկացրեցին  օրենքով պահանջվող գործողությունները` բերման ենթարկեցին վրաերթի մասնակից վարորդներին, որոնք լքել էին դեպքի վայրը, պատրաստեցին փաստաթղթերի փաթեթը և այլն: Մեր հասարակությունը հաճախ` հիմնականում հանիրավի, լուն ուղտ սարքելու սովորության համաձայն, բողոքում է ՃՈ աշխատանքից, սակայն նրանց ամենօրյա քրտնաջան աշխատանքը, որպես օրենք, հանրային ուշադրությունից դուրս է մնում: Այդ ցավալի բացը գոնե մասամբ վերացնելու նպատակով դիմում եմ  Ձեզ, խնդրելով Ձեր իրավասության սահմաններում և ըստ ՆԳ նախարարությունում գործող կարգի  խրախուսել ավագ տեսուչ Ա. Սահակյանին, տեսուչներ Ռ. Քոչարյանին և Գ. Ղուլյանին իրենց ծառայողական և մասնագիտական պարտականությունները բարձր մակարդակով կատարելու համար:                                                                                                                                        Հարգանքներով` Հրազդան Մադոյան, քաղաքագետ, լրագրող                                                                                                                                                    30 նոյեմբերի 2014թ.
Պատասխան

Հարգելի Հրազդան Մադոյան, մեր երախտիքն ենք հայտնում Ձեզ քաղաքացիական ակտիվություն ցուցաբերելու և ոստիկանության ծառայողներին գնահատանքի արժանացնելու համար: Տեղեկացնում ենք, որ ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության ՃՊԾ վաշտի թիվ 2 ՃՊԾ սպայական ջոկի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Արտավազդ Սահակյանին, նույն ջոկի տեսուչներ` ոստիկանության կապիտան Ռոբերտ Քոչարյանին և ավագ լեյտենանտ Գենադի Ղուլյանին ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանով հայտարարվել է «շնորհակալություն»:

08.07.2014 16:28ԼՂՀ ոստիկանությունում ծառայության անցնելու մասինՀարց Ողջունում եմ ԼՂՀ ոստիկանությանը: Ես ՀՀ քաղաքացի եմ, ապրում եմ քաղաք Երևանում: Պատրաստակամություն եմ հայտնում աշխատել ԼՂՀ-ում: Խնդրում եմ ինձ օգնեք, ես՝ ՀՀ քաղաքացիս կարո՞ղ եմ ընդունվել ԼՂՀ ոստիկանական համակարգ:
Պատասխան

Ողջունում ենք Ձեր նախաձեռնությունը և տեղեկացնում, որ համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածի` ԼՂՀ ոստիկանությունում ծառայության կարող են անցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները: