Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 18.10.2019 Արխիվ



ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2019Թ.ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 03-Ի N 574 – Ա ՀՐԱՄԱՆ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հավելված
Արցախի Հանրապետության
ոստիկանության պետի 2019 թվականի
սեպտեմբերի«03»-ի N 574-Ա հրամանի

ԱՐՑԱԽԻ ՀՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ
ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

1. ԸՆԴՀԱՆՈԻՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կանոններով սահմանվում են Արցախի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) աշխատանքային հիմնական պայմանները և աշխատողների միջև ծառայողական փոխհարաբերությունների բովանդակությունը՝ ներքին կարգապահական կանոնները:
2. Սույն կանոններում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) ոստիկանության աշխատող՝ ոստիկանության ծառայող, ոստիկանությունում քաղաքացիական աշխատանք կատա¬րող կամ տեխնիկական սպասարկում իրականցնող անձ,
2) ուղղակի ղեկավար՝ ղեկավար, ում ոստիկանության աշխատողը ենթարկվում է ծառայության բերումով, այդ թվում՝ ժամանակավորապես,
3) անմիջական ղեկավար՝ պաշտոնեական աստիճանակարգում (հիերարխիայում) ամենամոտ կանգնած ուղղակի ղեկավար, բացառությամբ ոստիկանության ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարների, ոստիկանության պետի խորհրդականների և օգնականների, ոստիկանության կենտրոնական ապարատի կառուցվածքային, առանձնացված և տարածքային ստորաբաժանումների պետերի, որոնց անմիջական ղեկավարը ոստիկանության պետն է, ինչպես նաև նրա այն տեղակալը, որը ոստիկանության պետի հրամանով ունի տվյալ ստորաբաժանման գործառույթների համակարգման լիազորություն,
4) աշխատանքի վայր՝ ոստիկանության աշխատանքային տարածքներ,
5) աշխատատեղ՝ աշխատանքի վայրում հատկացված աշխատասենյակ,
6) արտաժամյա աշխատանք (ծառայություն)՝ ամենօրյա կամ շաբաթական աշխատաժամանակի նորմալ տևողությունը կամ ոչ լրիվ աշխատաժամանակը կամ տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը գերազանցող աշխատանքը (ծառայությունը):
3. Սույն կանոնները տարածվում են ոստիկանության աշխատողների վրա և հանդիսա¬նում են ոստիկանությունում աշխատողների միջև աշխատանքային կարգուկանոն սահմանող, աշխատանքային հիմնական պայմանները բովանդակող և ոստիկանությու¬նում աշխատողների միջև աշխատանքային (ծառայողական) փոխհարաբերությունները կարգավորող նորմեր, որոնք խախտողները սահմանված կարգով կարող են ենթարկվել կարգապա¬հական պատասխանատվության:

2. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

4. Ոստիկանության աշխատողների համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ: Հանգստյան օրերն են՝ շաբաթը և կիրակին:
5. Ոստիկանությունում աշխատանքային օրը սկսվում է ժամը 09:00-ին և ավարտ¬վում 18.00-ին:
6. Ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատան¬քային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով:
7. Ոստիկանության աշխատողների հանգստանալու և սնվելու համար սահմանվում է ընդմիջման ժամ (այսուհետ՝ ընդմիջման ժամ)՝ որը սկսվում է ժամը 13:00-ին և ավարտվում ժամը 14:00-ին: Հաշվի առնելով աշխատանքի պայմանները՝ ուղղակի ղեկավարը ոստիկանության աշխատողին կարող է տրամադրել լրացուցիչ ընդմիջում՝ առավելագույնը 1 ժամ տևողությամբ:
8. Ընդմիջման ժամը չի ներառվում աշխատաժամանակում, և ոստիկանության աշխատողն այն օգտագործում է սեփական հայեցողությամբ:
9. Ոստիկանության աշխատողն աշխատանքային ժամերին աշխատատեղից ժամանակավոր կարող է բացակայել ծառայողական նպատակներով՝ անմիջական կամ ուղղակի ղեկավարի (պետի), իսկ այլ հարգելի նպատակներով՝ ուղղակի ղեկավարի թույլտվությամբ:
10. Ոստիկանության ծառայողն ուղղակի ղեկավարի ցուցումով կարող է ներգրավվել իր ծառայության տարածքի և (կամ) ծառայողական պարտականությունների կատարման սահմաններից դուրս, ինչպես նաև արտաժամյա ծառայության.
1) պետության անվտանգության ապահովման համար,
2) պետության պաշտպանության անհրաժեշտության դեպքում,
3) մարդկանց փրկության համար,
4) հրդեհափրկարարական աշխատանքների ընթացքում օգնություն ցուցաբերելու համար,
5) տարերային կամ տեխնածին աղետի, հրդեհի, վթարի կանխման կամ դրանց հետևանքների վերացման համար,
6) զանգվածային անկարգությունների կանխման համար,
7) հավաքների և հանրային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման համար,
8) ոստիկանության առաջադրանքների կատարման համար, որոնք, իրենց առանձ¬նահատկություններով պայմանավորված, չեն կարող կասեցվել կամ դադարեցվել,
9) ուսումնավարժական հավաքների կամ միջոցառումների, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
11. Ոստիկանության այլ աշխատողներն արտաժամյա աշխատանքի կարող են ներ¬գրավվել եթե.
1) կատարվում է պետության պաշտպանության, ինչպես նաև տարերային աղետ¬ների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների վերացման համար անհրաժեշտ աշխատանք,

2) անհրաժեշտ է ավարտել սկսած աշխատանքը, որը պատահական կամ չնախա¬տեսված խոչընդոտների պատճառով չէր կարող ավարտվել նորմալ աշխատաժամանակի ընթացքում, և եթե սկսած աշխատանքների դադարեցումը կարող է առաջացնել նյութերի փչացում, ոչնչացում կամ սարքավորումների անսարքություն,
3) իրականացվում է այնպիսի մեխանիզմների կամ սարքավորումների նորոգման կամ վերականգնման աշխատանքներ, որոնց անսարքության հետևանքով ընդհատվել է զգալի թվով աշխատողների աշխատանքը,
4) աշխատանքի չի ներկայացել հերթափոխային աշխատողը, ինչը կարող է հանգեցնել աշխատանքի անընդհատության խաթարման: Այդ դեպքերում գործատուն կամ նրա ներկայացուցիչը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել բացակայո¬ղին այլ աշխատողով փոխարինելու համար,
5) կատարվում են բեռնման կամ բեռնաթափման և դրանց հետ կապված այլ աշխատանքներ՝ առաքման և նշանակման կետերում բեռների կուտակումը և տրանս¬պորտային միջոցների պարապուրդը կանխելու կամ վերացնելու, կազմակերպության պահեստներն ազատելու համար,
6) առկա է գործատուի պայմանագրային պարտավորությունների անհապաղ կատարման անհրաժեշտություն:
12. Ոստիկանության աշխատողին արտաժամյա ծառայության ներգրավվելիս, ինչպես նաև սույն կանոններից բխող այլ դեպքերում նրա ուղղակի կամ անմիջական ղեկավարը պարտավոր է ողջամիտ ժամկետում անհրաժեշտ հանձնարարությունները (ցուցումները) հեռախոսակապով կամ կապի այլ միջոցներով փոխանցել աշխատողին:
13. Հղի կանայք և մինչև մեկ տարեկան երեխա խնամող ոստիկանության աշխատողը կարող են արտաժամյա, ինչպես նաև հանգստյան, տոնի կամ հիշատակի օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:
14. Հաշմանդամները կարող են ներգրավվել արտաժամյա աշխատանքի, եթե բժշկական եզրակացությամբ դա նրանց արգելված չէ:
15. Ոստիկանության ծառայողին սույն կանոնների 10-րդ կետով սահմանված կարգով ծառայության ներգրավվելու դեպքում նորմալ աշխատաժամանակը գերազանցող աշխատաժամանակի համար ոստիկանության ծառայողի ցանկությամբ, առավելագույնը հաջորդ ամսվա ընթացքում համապատասխանաբար կրճատվում է նրա աշխա¬տանքային օրը կամ տրամադրվում է ազատ օր (օրեր): Այս դեպքում ոստիկանության ծառայողի համար պետք է երաշխավորվի օրվա և շաբաթվա ընթացքում անընդմեջ հանգստի տևողությունը, ընդ որում՝ շաբաթվա անընդմեջ հանգստի օրը կարող է տրամադրվել շաբաթվա այլ օրերին:
16. Աշխատանքային հիմնավոր անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ամենշաբաթյա հանգստի, տոնի կամ հիշատակի օրերին ոստիկանության աշխատողին աշխատանքի ներգրավվելու դեպքերում, ուղղակի ղեկավարը պարտավոր է ոստիկա¬նության աշխատողի համաձայնությամբ, մեկ ամսվա ընթացքում նրան տրամադրել վճարովի այլ հանգստյան օր:
17. Արտաժամյա չի համարվում ոստիկանության պետի, ոստիկանության պետի տեղակալների, ոստիկանության պետի խորհրդականի ու օգնականի, ոստիկանության կենտրոնական ապարատի կառուցվածքային, առանձնացված և

տարածքային ստորաբաժանումների պետերի և նրանց տեղակալների աշխատաժամանակը գերազանցող աշխատանքը:
18. Ոստիկանության ստորաբաժանման աշխատանքային կարգապահությունը կամ աշխատանքների կատարումն ապահովելու համար, ուղղակի պետերը կարող են ոստիկանության ծառայողին ներգրավել հերթա¬պահության, որի տևողությունը կարող է կազմել օրական 24 ժամ՝ ոստիկանությունում կամ ոստիկանությունից դուրս՝ հասանելիության պայ¬մանով: Հղի կանայք և մինչև երեք տարեկան երեխա խնամող ծառայողը կարող են հերթապահության ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:
19. Սույն կանոնների 18-րդ կետով սահմանված կարգով հերթապահության ներգրավվելուց հետո ոստիկանության ծառայողին տրամադրվում է հանգստի ժամանակ՝ 24 ժամ տևողությամբ:
20. Հերթապահ մասի ծառայողների և պահպանության ստորաբաժանումների ծառայողների աշխատաժամանակի տևողությունը կարող է կազմել օրական 24 ժամ: Այդ ծառայողների աշխատաժամանակի միջին տևողությունը շաբաթվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից, իսկ աշխատանքային օրերի միջև հանգստի ժամանակը չի կարող պակաս լինել 24 ժամից:
21. Հարգելի են համարվում աշխատատեղից բացակայության այն դեպքերը, որոնք կապված են.
1) աշխատողի կողմից իր պաշտոնեական (աշխատանքային) պարտականություն¬ները կատարելու և ծառայողական լիազորություններն իրականացնելու անհրաժեշտու¬թյունից ելնելով, աշխատանքի վայրից դուրս այլ վայրեր մեկնելու հետ, որը կատարվում է աշխատողի անմիջական կամ ուղղակի ղեկավարի թույլտվությամբ, հանձնարա¬րությամբ կամ գործուղման փաստաթղթի առկայությամբ,
2) աշխատողի անաշխատունակության, հիվանդության, անհետաձգելի դեպքերի և այլ հարգելի պատճառների հետ՝ մեկ և ավելի օր տևողությամբ, որի մասին աշխատողը պարտավոր է ներկայացնել բացակայության հարգելի լինելը հաստատող համապա¬տասխան փաստաթուղթ (անաշխատունակության թերթիկ, բժշկի տեղեկանք կամ պատճա¬ռաբանված զեկուցագիր),
3) համատեղ աշխատանք կատարող աշխատողի կողմից գիտական, մանկավար¬ժական և ստեղծագործական գործունեությամբ զբաղվելու կապակցությամբ աշխա¬տանքի վայրից բացակայելու հետ:
22. Անհարգելի բացակայության դեպքում ոստիկանության աշխատողը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

23. Ոստիկանության աշխատողների ուղղակի և անմիջական ղեկավարները աշխատանքային կարգապահության հետ կապված՝ պարտավոր են.
1) ոստիկանության աշխատողների համար ապահովել Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նրանց վերապահված իրավունքների և պարտականություն¬ների ճշգրիտ ու ժամանակին կատարման համար անհրաժեշտ երաշխիքներ,
2) ապահովել աշխատաժամանակի ռեժիմի պահպանումը,
3) աշխատողների կողմից իրենց աշխատանքային իրավունքների իրացման և դրանց պաշտպանության վերաբերյալ կազմված զեկուցագրերը քննել և դրանց լուծում տալ հնարավոր սեղմ ժամկետում՝ ներկայացված փաստական հանգամանքները ընդու¬նելով հավաստի, քանի դեռ ծառայողական քննության արդյունքում կամ աշխատան¬քային իրավունքների իրացման և պարտականությունների կատարման առթիվ կազմված գրավոր այլ ակտերով (փաստաթղթերով), այլ աշխատողների գրավոր զեկուցագրերով դրանք չեն հերքվել,
4) ժամանակին՝ մինչև աշխատանքի անցնելը, աշխատողներին ծանոթացնել աշխատանքի պայմաններին, գործավարության կարգին, անվտանգության տեխնիկայի կանոններին, սույն կանոններին, էթիկայի կանոններին, ինչպես նաև ապահովել դրանց կատարումը,
5) աշխատողներին աշխատանքային օրվա ընթացքում ապահովել աշխատանքով, տրամադրել աշխատատեղ,
6) կազմակերպել աշխատանքի առաջավոր մեթոդների ուսումնասիրումը, տարածումն ու ներդրումը, ապահովել աշխատանքի ճիշտ կազմակերպումը,
7) ապահովել, որպեսզի պահպանվի ոստիկանությունում աշխատանքային օրերի (հերթափոխերի) միջև ամենօրյա անընդմեջ հանգստի սահմանված տևողությունը,
8) համապատասխան միջոցներ ձեռնարկել ծխելու գոտիներ ստեղծելու համար՝ միևնույն ժամանակ տեսանելի վայրում ապահովելով ծխելու արգելքի մասին հայտարա¬րությունը,
9) աշխատողներին չտալ Արցախի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին հակասող, ինչպես նաև իրենց և կատարողի լիազորությունների շրջանակներից դուրս հանձնարարականներ,
10) ժամանակին արձագանքել աշխատողների օրինական պահանջներին, բարե¬լավել նրանց աշխատանքի պայմանները,
11) ապահովել աշխատողների որակավորման պարբերաբար բարձրացումը, ստեղծել պայմաններ աշխատանքն ուսուցման համապատասխան ձևերի հետ համա¬տեղելու համար,
12) ապահովել սույն կանոնների պահանջների պատշաճ կատարումը և ժամանակին արձագանքել դրանց խախտումներին,
13) պահպանել աշխատանքային օրենսդրության այլ պահանջները:
24. Ոստիկանության աշխատողը, աշխատանքային կարգապահության պահպան¬ման հետ կապված, պարտավոր է.
1) պահպանել օրենքների, իր պաշտոնի անձնագրի կամ աշխատանքային պարտա¬կանությունների, այլ իրավական ակտերի պահանջները,
2) ժամանակին ու ճշգրիտ կատարել իր անմիջական և ուղղակի ղեկավարների հանձնարարականները՝ ըստ վերադասության,
3) անմիջական և ուղղակի ղեկավարների՝ իրեն հայտնի հեռախոսահամարներից ստացվող մուտքային զանգերին պատասխանել հնարավորինս արագ, իսկ տվյալ պահին անհնարինության դեպքում՝ սեղմ ժամկետում հաստատել կապ նրանց հետ,
4) ժամանակին ու ճշգրիտ կատարել գործավարության կարգի, սույն Կանոնների պահանջները,
5) գործատուից աշխատանքային իրավահարաբերությունների հետ կապված ծանուցումներ ստանալու նպատակով գործատուին տրամադրել իր բնակության (հաշ¬վառման) վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, որոնք պատշաճ ծանուցումների համար վավերական են նաև գործատուի հետ

իրավահարա¬բերությունները դադարեցնելուց հետո,
6) խնամքով վերաբերվել աշխատանքների կատարման նպատակով հատկացված տեխնիկական, ֆինանսական և մյուս նյութական միջոցներին, ճիշտ և նպատակային օգտագործել դրանք,
7) աշխատանքի վայրում պահպանել էլեկտրատեխնիկայի, էլեկտրաէներգիայի օգտագործման, հակահրդեհային պաշտպանության կանոնների պահանջները,
8) աշխատանքի ժամերին մշտապես գտնվել աշխատանքի վայրում, աշխատանքի վայրում գտնվել ծառայողական համազգեստով, որը պետք է կրել սահմանված կարգին համապատասխան,
9) ծառայողական և այլ շենք-շինություններից, տրանսպորտային միջոցից դուրս համազգեստը կրել գլխարկով,
10) պահպանել ոստիկանության ծառայողական շենք-շինությունների անցագրային ռեժիմի կանոնները,
11) կոչումով ավագ ոստիկանության ծառայողներին և իր անմիջական ու ուղղակի ղեկավարներին նկատելու դեպքում ողջունել նրանց, իսկ գլխարկով համազգեստ կրելիս՝ ողջունել պատվի առնելով,
12) առանց պաշտոնեական (աշխատանքային) պարտականությունների և ծառայո¬ղական լիազորությունների իրականացման անհրաժեշտության կամ առանց թույլտվու¬թյան չբացակայել աշխատատեղից,
13) անաշխատունակության, հիվանդության կամ այլ հարգելի պատճառներ ի հայտ գալու դեպքերում, ոչ ուշ քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր, իսկ անհնարինության դեպքում՝ այլ եղանակով իր անմիջական կամ ուղղակի ղեկավար¬ներին իրազեկել բացակայելու պատճառների մասին, իսկ աշխատանքի ներկայանալու առաջին օրը ներկայացնել բացակայության հարգելի լինելը հաստատող համապա¬տասխան փաստաթուղթ (անաշխատունակության թերթիկ, բժշկի տեղեկանք կամ պատճա¬ռաբանված զեկուցագիր),
14) աշխատասենյակում պահպանել կարգուկանոն և մաքրություն,
15) պարբերաբար բարձրացնել մասնագիտական գիտելիքները (որակավորումը),
16) աշխատավայրում, աշխատավայրից դուրս, ինչպես նաև համացանցում թույլ չտալ բարոյական նորմերի հետ անհամատեղելի արարքներ,
17) աշխատանքային պարտականությունները կատարելիս լինել ազնիվ, զուսպ, ան¬կողմնակալ, բարձր պահել ոստիկանության հեղինակությունը,
18) բացառել ցանկացած տիպի անհարգալից կամ կոպիտ վերաբերմունք գործըն¬կերների, անմիջական և ուղղակի ղեկավարների, քաղաքացիների նկատմամբ գրավոր և այլ տեսակի շփումներում,
19) անմիջական կամ ուղղակի ղեկավարներին դիմել կոչումով կամ ազգանունով՝ «պարոն» («տիկին») բառից հետո, ոստիկանության պետին դիմելիս՝ նաև «պարոն ոստիկանության պետ» բառերով,
20) անմիջական կամ ուղղակի ղեկավարների՝ աշխատատեղ մտնելը նկատելիս, ինչպես նաև նրանց դիմելիս կամ ղեկավարի հարցերին պատասխանելիս՝ հարգալից ոտքի կանգնել, բացառությամբ աշխատողի առողջական (կամ ֆիզիկական) վիճակով պայմանավորված դեպքերի, ընդմիջման կամ հանգստի ժամերի,
21) ոստիկանության ծառայողի համազգեստը կրել սահմանված կարգին համապա¬տասխան և ունենալ կոկիկ տեսք,
22) աշխատավայրում չծխել ծխելու համար սահմանված գոտիներից դուրս,
23) աշխատավայրում գտնվելիս կամ այլ վայրում ոստիկանությունը ներկայացնելիս ոստիկանության ծառայողի համազգեստով չլինելու դեպքում կրել այնպիսի հագուստ, որը չի հեղինակազրկում ոստիկանության աշխատողի համբավն ու վարքագիծը, ապահովվում է պատշաճ ներկայացուցչական տեսքը համապատասխան վայրում,
24) պահպանել պետական և ծառայողական գաղտնիքը, գործընկերների և այլ անձանց մասնավոր կյանքի գաղտնիք կազմող տեղեկությունները և անձնական տվյալները,
25) արգելել իր գործերին այլ անձանց միջամտությունը, կոնֆիդենցիալ հարցերը չքննարկել երրորդ անձանց ներկայությամբ,
26) ընկերների և ընտանիքի անդամների հետ շփումներում աշխատանքային հարցեր քննարկելիս ցուցաբերել զսպվածություն՝ պետական և ծառայողական գաղտնիք, անձանց մասնավոր կյանքի գաղտնիք կազմող տեղեկություններ և անձնական տվյալներ չհրապարակելու նկատառումներից ելնելով,
27) աշխատանքային ժամերին ժամանակավորապես բացակայելիս և աշխատան¬քային օրվա ավարտին անջատել համակարգիչը, էլեկտրական ջահերը և մյուս էլեկտրական սարքերը, այդ թվում՝ շենքի միջանցքների, փակել պատուհանները, կողպել դռները,
28) չդրսևորել հետաքրքրություն իր գործընկերների տնօրինման տակ գտնվող նյութերի վերաբերյալ, եթե դա պայմանավորված չէ աշխատանքային անհրաժեշտու¬թյամբ,
29) իր աշխատանքային իրավունքներն իրացնել և դրանք պաշտպանել ուղղակի պետերին ուղղված գրավոր զեկուցագրերով:
25. Ոստիկանության աշխատողին կարող է ներկայացվել նաև իրավական ակտե¬րով նախատեսված աշխատանքային կարգապահության և վարքագծի կանոնների պահ¬պանման հետ կապված այլ սահմանափակումներ:
26. Ոստիկանության աշխատողներին, աշխատանքային կարգապահության հետ կապված, արգելվում է.
1) աշխատանքային ժամերին զբաղվել իր պաշտոնեական (աշխատանքային) պար¬տականությունների և ծառայողական լիազորությունների հետ չկապված ցանկացած գործունեությամբ (համակարգչային խաղեր, ֆիլմերի դիտում, սոցիալական ցանցերում գրառումներ և այլն),
2) առանց ծառայողական անհրաժեշտության օգտվել ծառայողական հեռախոս¬ների միջքաղաքային կամ բջջային հեռախոսակապերից, ինչպես նաև կապի այլ միջոց¬ներից,
3) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել ծառայողական նպատակներով հատկացված տեխնիկական, ֆինանսական և մյուս նյութական միջոցները,
4) շեղել աշխատողին անմիջական աշխատանքից հասարակական աշխատանքներ կատարելու պատրվակով՝ բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

 

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի N 697-Ա հրաման

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի 2014 թվականի սեպտեմբերի 16-ի «Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը ոստիկանության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու մասին» N 1-Ն հրաման