Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ




Տ  Ե  Ղ  Ե  Կ  Ա  Ն  Ք

 

Արցախի Հանրապետության ոստիկանության  ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների 2018թ. օպերատիվ-ծառայողական  գործունեության արդյունքների մասին

 

        

         2018թ. հանրապետությունում գրանցված հանցագործությունների  ընդհանուր թիվը նվազել է 3.5%-ով կամ 27 դեպքով (2017թ.` 766, 2018թ` 739), ինչը հիմնականում պայմանավորված   է մարդու (անձի),  սեփականության, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված որոշ հանցագործությունների նվազումով: Նշվածներին զուգընթաց հանրապետությունում նվազել է նաև հանցավորության մակարդակը: 10.000 բնակչին բաժին ընկնող  հանցագործությունների թիվը հաշվետու տարում կազմել է 50.2, նախորդ տարվա 52.4 համեմատ:

Հանցավորության  ընդհանուր  կառուցվածքում  նվազել են մարդու (35.4%-ից 33.6%), հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության (30.4%-ից 30.2%), շրջակա միջավայրի անվտանգության  (2.9%-ից 2.4%) և աճել սեփականության (23.4%-ից 23.5%),  տնտեսական գործունեության (1.4%-ից 1.8%), պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի (6.5%-ից 8.5%)  դեմ ուղղված հանցագործությունների  տեսակարար կշիռները:

Հաշվետու տարում 15 դեպքով (259-ից 244) նվազել է միջին ծանրության, 2-ով (9-ից 7) առանձնապես ծանր հանցագործությունները, իսկ ծանր հանցագործությունները աճել են 5 դեպքով (47-ից 52):

 Մարդու դեմ ուղղված հանցագործությունների բաժնում 1 դեպքով (1-ից 2)  աճել է սպանության, նվազել 5-ով (79-ից 74) դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, որի կազմում 2-ով    (4-ից 6) աճել է ծանր վնաս հասցնելու դեպքերը: Այս բաժնում 10 դեպքով (19-ից 9) նվազել են սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները, իսկ մարդու դեմ ուղղված այլ հանցագործությունների կազմում  7-ով  (129-ից 122)  նվազել է ծեծի և  7-ով (13-ից 6) մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելու դեպքերը:

Դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու  և  ծեծի դեպքերով բացահայտված (69 և 118) հանցագործությունների  կատարման շարժառիթ է հանդիսացել 143-ով տարբեր հարցերի (անհամաձայնությունների) շուրջ առաջացած վեճերը, 24-ով` կենցաղային հողի վրա վեճերը, այդ թվում 5-ով` խանդը, 15-ով` անձնական ատելությունն ու վրեժխնդրությունը, իսկ 5-ը կատարվել է  այլ շարժառիթներով:

Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության  առողջության դեմ ուղղված հանցագործությունների կառուցվածքում 17 դեպքով (116-ից 99) նվազել են զենք, ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու, 21-ով (62-ից 41) թմրամիջոցների ապօրինի շրջանառության, այդ թվում 21-ով (54-ից 33) առանց իրացման նպատակի, իսկ իրացման դեպքերը մնացել է անփոփոխ` 8 դեպք:

Հաշվետու տարում բնակչության շրջանում  տարված  պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքների  արդյունքում  առգրավվել և կամովին հանձնվել է 186 միավոր զենք (2017թ.` 182):

Առանց իրացնելու նպատակի մանր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելու , ինչպես նաև շրջանառությունն արգելված` թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր  ցանելու կամ աճեցնելու  (ՎԻՎՕ 441,  442 և 1102) հատկանիշներով ընդհանուր ի հայտ է բերվել 83 (2017թ.` 101)  վարչական  իրավախախտման դեպք, որոնցով նշանակված ընդհանուր տուգանքի չափը կազմել է 8.250.000 դրամ, 2017թ. 8.621.00 դրամի համեմատ:

         Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կազմում 2 դեպքով (7-ից 9) աճել է  պետական, իսկ 14-ով  (125-ից 111) նվազել անձնական գույքի գողության դեպքերը, այդ թվում 8-ով` (16-ից 8) բնակարանային, 3-ով` (9-ից 6) յուրացմամբ կամ վատնմամբ կատարած պետական և  3-ով (5-ից 2) անձնական գույքի հափշտակության, 2-ով` (4-ից 2) առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալու դեպքերը:Հաշվետու տարում արձանագրվել է ավազակությամբ կատարված անձնական գույքի 1 (2017թ.` 0), խարդախությամբ պետական գույքի` 9 (2017թ.` 0), ինչպես նաև 5-ով (10-ից 15)  աճել է խարդախությամբ անձնական գույքի հափշտակության դեպքերը: Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների  68.9%-ը (2017թ.` 73.7%) գողության դեպքեր են:

         Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների կազմում 5 դեպքով  (1-ից 6) աճել է ապօրինի ձեռնարկատիրության դեպքերը:

Պետական իշխանության, ծառայության  և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների կազմում 13-ով (21-ից 8) նվազել է պաշտոնեական կեղծիքը,  աճել` 6-ով (2-ից 8) պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու, 1-ով      (2017թ.` 0) կաշառք տալու, 4-ով (3-ից 7) իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը:

2018թ. վարույթում գտնվող քրեական գործերով բացահայտված 654 (2017թ.`693)  դեպքով հանցագործություն են կատարել 645 անձ (2017թ.` 666),  որոնցից 200-ի (159) վերաբերյալ քրեական  գործերը ուղարկվել են դատարան, իսկ 445-ի (507)  նկատմամբ կարճվել կամ  նյութերը մերժվել են՝ ոչ  արդարացվող  հիմքերով։

Հաշվետու  տարում   հանրապետությունում 31 անչափահասի կողմից կատարվել է 34 հանցագործություն, 2017թ. 44 անչափահասի կողմից կատարված 45 դեպքի համեմատ։

              Ներկայացնելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքները` նշենք, որ հաշվետու տարում գրանցված հանցագործությունների ընդհանուր բացահայտման ցուցանիշը նվազել է 0.6%-ով: Այսպես բացահայտման տոկոսում հաշվվող 723 դեպքերից բացահայտվել է 616 կամ 97.8%-ը  (2017թ.՝ 742-ից 678  կամ 98.4%), միջին ծանրության 244 հանցագործություններից 199-ը կամ 95.2% (2017թ.՝ 259-ից 240 կամ 98.8%), իսկ ծանր 52 հանցագործությունններից 29-ը կամ 96.7% (2017թ.՝ 47-ից 29  կամ 85.3%):

         Վարույթում գտնվող քրեական գործերով հաշվառված 777 (2017թ.՝ 779) հանցագործություններով անփոփոխ է մնացել բացահայտման ցուցանիշը (97.4%), որտեղ  բացահայտման տոկոսում հաշվվող  760 դեպքից  բացահայտվել է  648-ը (2017թ.՝ 755-ից 683): Միջին ծանրության 256 հանցագործություններից բացահայտվել է  208-ը կամ 94.5% (2017թ.՝ 264-ից 242  կամ 97.6%), իսկ  ծանր  57 հանցագործություններից  33-ը կամ 94.3%, (2017թ.՝ 51-ից 30 կամ 78.9%)։ Առանձնապես ծանր  հանցագործությունների  բացահայտման ցուցանիշը   (2018թ.` 10-ից 7;   2017թ.` 9-ից 3) մնացել է  անփոփոխ՝ 100%։

         Վարույթում գտնվող քրեական գործերով 57 ծանր հանցագործություններից չբացահայտված է 2-ը, ինչպես նաև  քննության փուլում գտնվող 22 դեպքից 7-ով հայտնի չեն հանցագործություն  կատարած անձինք։

 Ըստ առանձին հանցատեսակների վարույթում գտնվող քրեական գործերով բացահայտման առավելագույն (100%) ցուցանիշներ են ապահովվել սպանության, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, սեռական անձեռնմխելիության, հրազեն, ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու և պահելու, ճանապարհատրանսպորտային պատահարների, խուլիգանության, խարդախությամբ կատարված պետական, յուրացման կամ վատման եղանակով կատարված պետական և անձնական գույքի հափշտակության, առանց հափշտակելու նպատակի ավտոտրանսպորտային միջոցին ապօրինաբար  տիրանալու, ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք տալու, պաշտոնեական կեղծիք կատարելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև մարդու, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության, տնտեսական գործունեության, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործություններով:

Բացահայտման արդյունավետությունը աճել է նաև  պետական գույքի գողության  (85.7%-ից 88.9%), բնակարանային գողության  (73.3%-ից 88.9%), նվազել թմրամիջոցների ապօրինի շրջանառության (98.2%-ից 97.5%), խարդախությամբ (88.9%-ից 72.7%) կատարված անձնական գույքի հափշտակության, ինչպես նաև  սեփականության (85.7%-ից 78.6%) և շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված այլ հանցագործություններով (94.7%-ից 81.3%):

Հաշվետու տարում  նախկին տարիներին  կասեցված  քրեական գործերով  բացահայտվել է 7 (2017թ.` 10)  հանցագործություն, որոնցից 3-ը (1-ական Ստեփանակերտ քաղաքում, Մարտունու և Շուշիի շրջաններում) բացահայտման տոկոսում չհաշվվող հանցագործություններ են:

     Հանրապետության տարածքում կազմակերպվել և անց է կացվել «Կանեփ-կակաչ 2018» համալիր-կանխարգելիչ միջոցառում, որի արդյունքում ի հայտ է բերվել շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու 22  դեպք, 2017թ.`  32-ի համեմատ: Հայտնաբերվել է ցանած և աճեցրած 34 հատ (2017թ.` 233) կանեփ տեսակի բույս և 272.62 գրամ (2017թ.` 67.74) մարիխուաննա տեսակի թմրամիջոց, իսկ չմշակված (վայրի) կանեփի զանգվածը կազմել է 1787.2կգ (2017թ.` 7450.1): «Կանեփ-կակաչ 2018» միջոցառման ընթացքում բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքների արդյունքում կամովին հանձվել է 4 միավոր զենք և որոշակի քանակությամբ ռազմամթերք:

             Հաշվետու տարում  քննչական  վարչության քննիչների  կողմից  քննվել է 399  քրեական գործ (2017թ.՝ 349), այդ թվում  30-ը մնացորդ էր նախորդ տարվանից  (2017թ.՝ 13), որոնցից ավարտված է 242-ը կամ 60.6%-ը, 2017թ.` 212 քրեական գործի կամ 60.7%-ի համեմատ։        

Հաշվետու տարում հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 90 (2017թ.` 77 )պատահար, որոնց հետևանքով մահացել է 20 (2017թ.` 16) և մարմնական վնասվածք ստացել 91 (2017թ.` 89) անձ: Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունից դիտվում է, որ 25-ը կատարվել է վարորդների անուշադրության և ՃԵԿ-ի այլ խախտումների, 16-ը` սահմանված արագության գերազանցման և ոչ ճիշտ արագության ընտրության, 13-ը` ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու, 11-ը` հետիոտնային անցումների հատման կանոնների խախտման, 8-ը` հետիոտնի կողմից ՃԵԿ-ի խախտման, 5-ը` վազանցի կանոնները խախտելու, 4-ական (ընդամենը 8) ` ղեկին քնելու  և հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալու, 2-ը ճանապարհային նշանների ու գծանշանների պահանջների, 1-ական (ընդամենը` 2)` տրանսպորտային միջոցի միջև տարածության չպահպանման և խաչմերուկի անցման կանոնների  խախտման պատճառներով: