Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 15.12.2019 Արխիվ



Արցախի Հանարապետության ոստիկանության  ծառայությունների և տարածքային  ստորաբաժանումների  2017թ. օպերատիվ-ծառայողական
գործունեության արդյունքները
 

 

2017թ. հանրապետությունում գրանցված հանցագործությունների  ընդհանուր թիվը աճել է 8.8%-ով կամ 62 դեպքով (2016թ.` 704, 2017թ.` 766), որը հիմնականում պայմանավորված է մարդու և հասարակական անվտանգության դեմ ուղղված որոշ հանցագործությունների աճով: Հանցագործությունների աճին զուգընթաց 1.8%-ով բարելավվել է դրանց բացահայտման արդյունավետությունը։ Այսպես բացահայտման տոկոսում հաշվվող 742 դեպքից  բացահայտվել է  678-ը կամ  98.4%-ը, 2016թ՝. 689-ից  652-ը  կամ   96.6%-ի համեմատ:

Նշվածներին զուգընթաց հանրապետությունում աճել է նաև հանցավորության մակարդակը  10.000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը հաշվետու տարում կազմել է 52.4, 2016թ. 48.5-ի համեմատ:

Հանցավորության  ընդհանուր  կառուցվածքում  աճել են մարդու (անձի)    (30.8%-ից 35.4%), հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության  (29.8%-ից 30.4%) և շրջակա միջավայրի անվտանգության (2.1%-ից 2.9%) դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռները, նվազել` սեփականության  (27.8.%-ից 23.4%), պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի (7.8%-ից 6.5%) ու տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններով (1.6%-ից 1.4%):

Հաշվետու տարում 16 դեպքով  (243-ից 259) աճել են միջին ծանրության, անփոփոխ են մնացել (47/47)  ծանր, իսկ 5-ով (14-ից 9) նվազել են առանձնապես ծանր հանցագործությունները:

Մարդու դեմ ուղղված հանցագործությունների կազմում անփոփոխ են մնացել սպանության դեպքերը (1-1), 15-ով (64-ից 79) աճել  են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, 10-ով` (9-ից 19) սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները, որի կազմում բռնաբարություն և բռնաբարության փորձ չեն գրանցվել (2016թ.` 2-ի համեմատ), ինչպես նաև 26 դեպքով   (135-ից 161) աճել են մարդու դեմ ուղղված այլ հանցագործությունները, որոնցից վերջինիս կազմում 129-ը (2016թ.`114) ծեծի դեպքեր են:

Դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու և ծեծելու 152 դեպքերով հանցագործության կատարման շարժառիթ է հանդիսացել տարբեր հարցերի (անհամաձայնությունների) շուրջ առաջացած վեճերը։

Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության  առողջության դեմ ուղղված հանցագործությունների կառուցվածքում 22 դեպքով (94-ից 116) աճել են զենք, ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու, 12-ով (32-ից 44) ճանապարհատրանսպորտային պատահարներն, այդ թվում 4-ով` (4-ից 8) անզգուշությամբ մահ պատճառելու դեպքերը:  Այս մասնաբաժնում 13 դեպքով (75-ից 62) նվազել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, այդ թվում 4-ով (12-ից 8) թմրամիջոցների ապօրինի իրացման, ինչպես նաև 2-ով (2-ից 0) խուլիգանության դեպքերը:

Հաշվետու տարում առգրավվել և կամովին հանձնվել է  182 միավոր զենք (2016թ.` 171):

Առանց իրացնելու նպատակի մանր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելու, ինչպես նաև ապօրինաբար կանեփ ցանելու կամ աճեցնելու հատկանիշներով (ՎԻՎՕ 441,442, և  1102 հոդ.) ի հայտ է բերվել 101 (2016թ.` 82) վարչական իրավախախտման

դեպքեր, որոնցով նշանակված ընդհանուր տուգանքի չափը կազմել է 8.612.000 դրամ,  2016թ.` 9.320.000 դրամի համեմատ։

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կազմում 7-ով (0-ից 7) աճել են  պետական  կամ  հանրային  գույքի գողության, իսկ 3-ով (7-ից 10) խարդախությամբ կատարված անձնական  գույքի հափշտակության դեպքերը: Այս մասնաբաժնում որպես դրական միտում 24 դեպքով (149-ից 125)  նվազել են անձնական  գույքի, այդ թվում 14-ով (30-ից 16)` բնակարանային գողության, ինչպես նաև 2-ով (6-ից 4) առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալու դեպքերը: Անփոփոխ է մնացել յուրացման կամ վատնման եղանակով կատարված պետական կամ հանրային    (9-9) և անձնական (5-5) գույքի հափշտակության դեպքերը:

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների  73.7%-ը (2016թ.` 76%)` գողության դեպքեր են, որոնցից 16-ը  կատարվել է  բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով։

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժնում արձանագրվել է առանձնապես խոշոր չափերի վնասի պատճառմամբ ապօրինի ձեռնարկատիրության և կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու 1-ական դեպք: Մնացած հանցագործություններից 2-ը` կանխամտածված սնանկության, 2-ը ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը ձեռք բերելու կամ իրացնելու, իսկ 5-ը` առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքեր են:

Պետական իշխանության, ծառայության  և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների կազմում 1-ով (20-ից 21) աճել են պաշտոնեական կեղծիքի, 2-ով  (1-ից 3) իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու  դեպքերը: Այս մասնաբաժնում 7 դեպքով (9-ից 2) նվազել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու, իսկ 1-ով (1-ից 0) կաշառք տալու դեպքերը:

2017թ. վարույթում գտնվող քրեական գործերով բացահայտված 693 (2016թ.`683) դեպքով հանցագործություն են կատարել 666 անձինք (2016թ.` 654), որոնցից 159-ի (158) վերաբերյալ քրեական  գործերն ուղարկվել են դատարան, իսկ  507-ի (496) նկատմամբ կարճվել կամ  նյութերը մերժվել են ոչ  արդարացվող  հիմքերով։

Հաշվետու տարում հանրապետությունում 44 անչափահասի  կողմից ընդհանուր կատարվել է 45 հանցագործություն, 2016թ.` 39 անչափահասի կողմից կատարված 39 դեպքի համեմատ։

Ներկայացնելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքները, նշենք որ ընդհանուր բացահայտման ցուցանիշի (2017թ.` 98.4%, 2016թ.` 96.6%) բարելավման պարագայում աճել է նաև միջին ծանրության հանցագործությունների բացահայտման ցուցանիշը: Գրանցված 259 դեպքերից բացահայտվել է 240-ը կամ   98.8%-ը (2016թ.` 243-ից 231-ը կամ 97.1%-ը), իսկ ծանր հանցագործություններով նվազել`  47-ից  բացահայտվել է  29-ը կամ 85.3%, 2016թ՝. 47-ից 38-ը կամ   88.4%-ի համեմատ:

Վարույթում գտնվող քրեական գործերով հաշվառված 779 (2016թ.՝ 739) հանցագործություններով նույնպես աճել է բացահայտման ցուցանիշը, որտեղ բացահայտման տոկոսում հաշվվող  755 դեպքերից  բացահայտվել է  683-ը կամ 97.4%-ը, 2016թ.՝ 724-ից 678 կամ 96.4%-ի համեմատ: Միջին ծանրության 264 հանցագործությունից՝ 242-ը կամ 97.6% (2016թ.՝ 263-ից 247  կամ 96.9%), իսկ ծանր 51 հանցագործություններով նվազել է բացահայտման ցուցանիշը, որի արդյունքում բացահայտվել է 30-ը կամ 78.9%, 2016թ.՝ 53-ից 40 կամ 87%-ի համեմատ։ Առանձնապես ծանր հանցագործությունների  բացահայտման ցուցանիշը  մնացել է  անփոփոխ` 100%։

Վարույթում գտնվող քրեական գործերով 51 ծանր հանցագործություններից             չբացահայտված է 8-ը, իսկ 13-ը գտնվում է քննության փուլում, որոնցից 11-ով հայտնի են հանցագործություն  կատարած անձինք։

Ըստ առանձին հանցատեսակների բացահայտման արդյունավետությունը նվազել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության (100%-ից 98.2%), բնակարանային գողության (89.7%-ից 73.3%), խարդախությամբ  անձնական գույքի հափշտակության (100%-ից 88.9%), պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործություններով (100%-ից 70%) և շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործություններով (100%-ից 94.7%):

Բացահայտման առավելագույն (100%) ցուցանիշներ են ապահովվել դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, սեռական անձեռնմխելիության, զենք և ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու պահելու, ճանապարհատրանսպորտային պատահարների, պետական կամ հանրային և անձնական գույքի յուրացման կամ վատնման, առանց հափշտակելու նպատակի ավտոտրանսպորտային միջոցին ապօրինաբար տիրանալու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև մարդու (անձի), հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության ու տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործություններով: Բացահայտման արդյունավետությունը աճել է նաև պետական կամ հանրային (0-ից 85.7%) և  անձնական (91.1%-ից 95.1%)  գույքի գողության, ինչպես նաև սեփականության դեմ ուղղված այլ հանցագործություններով (50%-ից 85.7%):

Հաշվետու տարում 3 դեպքով (13-ից 10) նվազել են նախկին տարիներին կասեցված քրեական գործերով բացահայտված հանցագործությունները:

2017թ. ընթացքում հանրապետությունում բոլոր գծերով գրանցված  հանցագործությունների կազմում 9 դեպքով (417-ից 426) աճել են քրեական հետախուզության գծով կատարված հանցագործությունները, որը հիմնականում պայմանավորված է զենք, ռազմամթերքի ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու դեպքերի (22) աճով։

2017թ. հունիս և սեպտեմբեր ամիսներին հանրապետության տարածքում կազմակերպվել և անց են կացվել <> համալիր-կանխարգելիչ միջոցառման 1-ին և 2-րդ փուլերը, որի արդյունքում ի հայտ է բերվել մշակումն արգելված թմրանյութ պարունակող բույսերի ապօրինի ցանելու և աճեցնելու, ինչպես նաև թմրամիջոց ապօրինի պահելու 32 դեպք, 2016թ.` 22-ի համեմատ: Հայտնաբերվել է ապօրինի ցանած և աճեցրած 233 հատ (2016թ.`90) կանեփ, 47 հատ կակաչ տեսակի բույսեր և 67.74գ <> տեսակի թմրամիջոց, (2016թ.` 25.18գ <> և 933գ կանեփի թաց զանգվածի համեմատ): Չմշակված կանեփի զանգվածը կազմել է 7450.1կգ (2016թ.` 7512.85կգ), իսկ կակաչը` 1.5կգ (4.4կգ), որոնք ոչնչացվել են սահմանված կարգով: Բացի դրանից <> միջոցառման ընթացքում բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքների արդյունքում կամովին հանձնվել է 7 միավոր զենք և որոշակի քանակությամբ ռազմամթերք:

Հաշվետու տարում քննչական  վարչության քննիչների  կողմից  քննվել է 349  քրեական գործ (2016թ.՝ 313), այդ թվում  13-ը մնացորդ էր նախորդ տարվանից  (2016թ.՝ 25), որոնցից ավարտված է 212-ը կամ 60.7%-ը, 2016թ.`  210  քրեական գործերի կամ 67.1%-ի համեմատ։

2017թ. ընթացքում  հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 77 պատահար (2016թ.` 61), որոնց հետևանքով  մահացել է 16 (2016թ.` 11) և մարմնական վնասվածք  ստացել 89 (2016թ.`69) մարդ:

Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունից դիտվում է, որ   32-ը` կատարվել է վարորդների անուշադրության և ՃԵԿ-ի այլ խախտումների, 13-ը` սահմանված արագության գերազանցման և ոչ ճիշտ արագության ընտրության, 11-ը` ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու, 8-ը` հետիոտնային անցումների հատման կանոնների խախտման, 5-ը` հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու,   2-ական դեպքեր վազանցի կանոնների խախտման և տրանսպորտային միջոցների անսարքության, իսկ  1-ական դեպքերը (ընդամենը` 4) ճանապարհային նշանների և գծանշումների պահանջների, մարդկանց փոխադրման կանոնների, ղեկին քնելու և հետիոտնի կողմից ՃԵԿ-ի խախտումների հետևանքով: