Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 15.12.2018 Արխիվ



ԱՀ ոստիկանության  ծառայությունների և տարածքային 

ստորաբաժանումների

2018թ. 1-ին կիսամյակի  օպերատիվ-ծառայողական

գործունեության արդյունքների մասին

 

     2018թ. 1-ին կիսամյակում հանրապետությունում  գրանցված հանցագործությունների  ընդհանուր թիվը նվազել է 14,2%-ով կամ 58 դեպքով (2017թ.` 409, 2018թ` 351), որը հիմնականում տեղի  է ունեցել մարդու (անձի) և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժնում:

    Նշվածներին զուգընթաց հանրապետությունում նվազել է նաև հանցավորության մակարդակը: 10.000 բնակչին բաժին ընկնող  հանցագործությունների թիվը հաշվետու կիսամյակում կազմել է 23.9, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 28 համեմատ:     Հանցավորության  ընդհանուր  կառուցվածքում  նվազել են մարդու (31.5%-ից 25.9%) և սեփականության (27.4%-ից 21.6%) դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռները, աճել հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության (28.8%-ից 34.5%), տնտեսական գործունեության (1%-ից 2.6%), պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի (8.1%-ից 10%) ու շրջակա միջավայրի անվտանգության  (3.2%-ից 5.4%) դեմ ուղղված հանցագործություններով:

     Հաշվետու կիսամյակում 12-ով (156-ից 144) նվազել է միջին ծանրության, 3-ով      (32-ից 29) ծանր հանցագործությունները: Առանձնապես ծանր հանցագործություններն աճել է 1 դեպքով (3-ից 4), որից 3-ը (Մարտակերտի շրջան) սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են (հոդ. 137, մ.3 կ.2) անչափահասի նկատմամբ:

     Հրազենի գործադրմամբ կատարվել է 6 (2017թ.` 2) հանցագործություն (Ասկերանի շրջան), որոնք ուղղված էին սեփականության դեմ (հոդ. 183 մաս 1):

       Մարդու դեմ ուղղված հանցագործությունների կազմում 3 դեպքով (33-ից 30) նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, 1-ով (7-ից 6) սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները, որի կազմում բռնաբարության և բռնաբարության փորձ չեն գրանցվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1-ի համեմատ, ինչպես նաև 32-ով (84-ից 52) մարդու դեմ ուղղված այլ հանցագործությունները, որի կազմում 25-ով (68-ից 43) նվազել են նաև ծեծի դեպքերը:

   Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության  առողջության դեմ ուղղված հանցագործությունների կառուցվածքում 10 դեպքով (64-ից 54) նվազել են զենք, ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու, 4-ով (23-ից 19) ճանապարհատրանսպորտային պատահարներն, այդ թվում 1-ով` (4-ից 3) անզգուշությամբ մահ պատճառելու դեպքերը: Այս մասնաբաժնում 3 դեպքով (27-ից 30) աճել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, այդ թվում 2-ով (8-ից 10) թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքերը, ինչպես նաև արձանագրվել է խուլիգանության 6 դեպք։

    Հաշվետու կիսամյակում  բնակչության շրջանում  տարված  պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքների  արդյունքում  առգրավվել և կամովին հանձնվել է  89 միավոր զենք (2017թ.` 121):

   Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կազմում 6 դեպքով (6-ից 0) նվազել են  պետական, իսկ 14-ով (73-ից 59) անձնական գույքի գողության դեպքերը, այդ թվում 9-ով (12-ից 3) բնակարանային, 4-ով (9-ից 5) յուրացմամբ կամ վատնմամբ կատարած պետական, իսկ   2-ով (4-ից 2) անձնական, 4-ով (7-ից 3) խարդախությամբ  կատարված անձնական գույքի հափշտակության, ինչպես նաև 2-ով` (2-ից 0) առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալու դեպքերը:

    Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների  77.6%-ը (2017թ.` 70.5%) գողության դեպքեր են։

     Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժնում 4 դեպքով  (1-ից 5) աճել են ապօրինի ձեռնարկատիրության, 2-ով կանխամտածված սնանկության (2017թ.` 0), իսկ 1-ով (1-ից 2)  առևտրային կամ այլ կազմակերպությունների  ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու  դեպքերը:

    Պետական իշխանության, ծառայության  և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների կազմում 14-ով (20-ից 6) նվազել է պաշտոնեական կեղծիքը,  աճել 8-ով (2017թ.`0)  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու և 4-ով         (1-ից 5) իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը:

     2018թ. 1-ին կիսամյակում  վարույթում գտնվող քրեական գործերով բացահայտված 280 (2017թ.`334)  դեպքով հանցագործություն են կատարել 272 անձ (2017թ.` 318):

  Հաշվետու  կիսամյակում  հանրապետությունում 13 անչափահասի կողմից կատարվել է 17 հանցագործություն, 2017թ. նույն ժամանակահատվածի 18 անչափահասի կողմից կատարված 19 դեպքի համեմատ։

    2018թ. 1-ին կիսամյակում գրանցված հանցագործությունների ընդհանուր բացահայտման ցուցանիշը աճել է 2.5%-ով: Այսպես գրանցված 351 (2017թ.՝ 409) հանցագործություններից բացահայտման տոկոսում հաշվվող 343 դեպքերից բացահայտվել է 247 կամ 97,6%-ը  (2017թ.՝ 399-ից 329  կամ 95.1%) միջին ծանրության 144 հանցագործություններից 92-ը կամ 95.8% (2017թ.՝ 156-ից 123  կամ 92.5%), իսկ ծանր 29 հանցագործությունններից 13-ը կամ 92.9% (2017թ.՝ 32-ից 11  կամ 78.6%)։           
    Ըստ առանձին հանցատեսակների բացահայտման առավելագույն (100%) ցուցանիշներ են ապահովվել սպանության, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, սեռական անձեռնմխելիության, հրազեն, ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու և պահելու, ճանապարհատրանսպորտային պատահարների, խուլիգանության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, յուրացման կամ վատման եղանակով կատարված անձնական գույքի հափշտակության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև մարդու (անձի), հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության, տնտեսական գործունեության, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործություններով:

       Բացահայտման արդյունավետությունը աճել է նաև գողությամբ  (92. 5%-ից 93.8%), այդ թվում բնակարանային (66.7%-ից 80%) և խարդախությամբ (25%-ից 66.7%) կատարված անձնական գույքի հափշտակության դեպքերով, ինչպես նաև շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործություններով (75%-ից 85.7%), նվազել միայն սեփականության դեմ ուղղված այլ հանցագործություններով 62.5%-ից 57.1%, որտեղ չբացահայտված է գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու  2 դեպք:

       2018թ. 1-ին կիսամյակում  նախկին տարիներին  կասեցված  քրեական գործերով  բացահայտվել է 4 հանցագործություն, 2017թ. նույն ժամանակահատվածի 7-ի համեմատ:

            Հաշվետու կիսամյակում  քննչական  վարչության քննիչների  կողմից  քննվել է 192  քրեական գործ (2017թ.՝ 167), այդ թվում  30-ը մնացորդ էր նախորդ տարվանից  (2017թ.՝ 13), որոնցից ավարտված է 101-ը կամ 52.6%-ը, 2017թ. նույն ժամանակահատվածի 91 քրեական գործի կամ 54.5%-ի համեմատ։

    2018թ. 1-ին կիսամյակում հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար (2017թ.` 31), որոնց հետևանքով մահացել է 5 (2017թ.`5) և մարմնական վնասվածք ստացել 30 անձ (2017թ.`38): Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունից դիտվում է, որ 8-ը կատարվել է վարորդների անուշադրության և ՃԵԿ-ի այլ խախտումների, 7-ը` ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու, 5-ը` հետիոտնային անցումների հատման կանոնները վարորդի կողմից  խախտման, 4-ը` արագության գերազանցման և ոչ ճիշտ արագության ընտրության, 3-ը` հետիոտնի կողմից ՃԵԿ-ի խախտումների և 1-ական (ընդամենը 4)  ղեկին քնելու, վազանցի կանոնները խախտելու, հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալու և տրանսպորտային միջոցի միջև տարածության չպահպանման պատճառներով:

 

 

 




ԼՂՀ ոստիկանության  ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների

2017թ. 1-ին կիսամյակի  օպերատիվ-ծառայողական

գործունեության արդյունքների մասին

 2017թ. 1-ին կիսամյակում հանրապետությունում  գրանցված հանցագործությունների  ընդհանուր թիվը աճել է 13%-ով կամ 47 դեպքով (2016թ.` 362, 2017թ.`409), որը հիմնականում պայմանավորված է մարդու կյանքի և առողջության, հասարակական անվտանգությամ դեմ ուղղված որոշ հանցագործությունների աճով:

Հանցագործությունների աճին զուգընթաց հանրապետությունում աճել է նաև հանցավորության մակարդակը`  10.000 բնակչի հաշվարկով կազմելով 28 դեպք, 2016թ.   1-ին կիսամյակի  24.9-ի համեմատ:

Հանցավորության  ընդհանուր  կառուցվածքում  աճել են մարդու (26.2%-ից 31.5%), հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության  (26.8%-ից 28.8%) և շրջակա միջավայրի անվտանգության (3%-ից 3,2%), դեմ ուղղված հանցագործությունների  մասնաբաժինները: Նվազել են սեփականության (31.5%-ից 27.4%), տնտեսական գործունեության (1.7%-ից 1%) և պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի (10.8%-ից 8.1%)  դեմ ուղղված  հանցագործությունների  տեսակարար կշիռները:

Հաշվետու կիսամյակում 11-ով (145-ից 156) աճել են միջին ծանրության, 6-ով (26-ից 32) ծանր հանցագործությունները, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 9 դեպքով (12-ից 3): Հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործությունները նվազել են 2 դեպքով (4-ից 2):

Մարդու դեմ ուղղված հանցագործությունների կազմում 1 դեպքով (6-ից 7) աճել  են սեռական անձեռնմխելիության  դեմ ուղղված հանցագործությունները, իսկ 36-ով (48-ից 84)` մարդու դեմ ուղղված այլ հանցագործությունները, որոնցից վերջինիս կազմում 68-ը ծեծի ենթարկելու կամ այլ բռնի գործողություններ կատարելու դեպքեր են, 2016թ. նույն ժամանակահատվածի 41-ի համեմատ։

Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության  առողջության դեմ ուղղված հանցագործությունների կառուցվածքում 11 դեպքով (53-ից 64) աճել են  զենքի և ռազմամթերքի, 1-ով` (26-ից 27)  թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը, ընդ որում վերջինիս կազմում 1-ով` (9-ից 8), նվազել է   թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքերը: Ճանապարհատրանսպորտային պատահարներն աճել են 9-ով (14-ից 23), այդ թվում 2-ով` (2-ից 4) անզգուշությամբ մահ պատճառելու դեպքերը:

Հաշվետու կիսամյակում առգրավվել և կամովին հանձնվել է  121  միավոր զենք (2016թ.` 100):

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կազմում 6-ով (0-ից 6) աճել են  պետական  կամ  հանրային  գույքի գողության, 2-ով` (7-ից 9) յուրացման  կամ վատնման, 5-ով` (2-ից 7) անձնական  գույքի  խարդախության, իսկ 1-ով` (1-ից 2)  առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալու  դեպքերը: Անձնական գույքի հափշտակությունների մասնաբաժնում որպես դրական միտում 9 դեպքով (82-ից 73)  նվազել են   անձնական  գույքի գողությունները, այդ թվում 6-ով (18-ից 12)` բնակարանային, ինչպես նաև 1-ով` (5-ից 4) յուրացման կամ վատնման դեպքերը :

Սեփականության դեմ ուղղված ոտնձգությունների կանխարգելման ուղղությամբ ԼՂՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից համապատասխան պրոֆիլակտիկ-կանխարգելիչ աշխատանքներ են տարվում բնակչության շրջանում գույքի հուսալի պահպանության ուղղությամբ:

Հաշվետու կիսամյակում 2 դեպքով (6-ից 4) նվազել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները: Այս մասնաբաժնում արձանագրվել է առանձնապես խոշոր չափերի վնասի պատճառմամբ ապօրինի ձեռնարկատիրության  1 դեպք: Մյուս հանցագործություններից 2-ը ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը ձեռք բերելու կամ իրացնելու, իսկ 1-ը` առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքեր են:

Պետական իշխանության, ծառայության  և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների կազմում 2-ով (18-ից 20) աճել է պաշտոնեական կեղծիքը, ինչպես նաև արձանագրվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու 1 դեպք:

Հաշվետու կիսամյակում հանրապետությունում 18 անչափահասի  կողմից ընդհանուր կատարվել է 19 հանցագործություն, 2016թ. նույն ժամանակահատվածի 23 անչափահասի կողմից կատարված 23 դեպքի համեմատ։

2017թ. 1-ին կիսամյակում հանցագործությունների աճի պարագայում  նվազել է  դրանց բացահայտման  արդյունավետությունը։ Այսպես` գրանցված 409 (2016թ.՝ 362) հանցագործություններից բացահայտման տոկոսում հաշվվող 399 դեպքից  բացահայտվել է  329-ը կամ  95.1%-ը (2016թ՝. 358-ից 314  կամ   98.1%-ի համեմատ), միջին ծանրության 156 հանցագործություններից` 123-ը կամ 92.5% (2016թ.` 145-ից 128 կամ 98.5%), իսկ ծանր 32 հանցագործություններից 11-ը կամ 78.6%  (2016թ՝. 26-ից 21  կամ   95.5%-ի համեմատ):

Վարույթում գտնվող քրեական գործերով 425 (2016թ.՝ 400) հանցագործություններից բացահայտման տոկոսում հաշվվող  415 դեպքերից  բացահայտվել է  334-ը կամ 93%-ը (2016թ.՝ 396-ից 334 կամ 97.7%-ի համեմատ): Միջին ծանրության 163 հանցագործությունից՝ 125-ը կամ 90.6% (2016թ.՝ 162-ից 138  կամ 97.9%), իսկ ծանր 36 հանցագործությունից` 12-ը կամ 66.7% (2016թ.՝ 37-ից 22 կամ 91,7%-ի համեմատ)։ Առանձնապես ծանր հանցագործությունների  բացահայտման ցուցանիշը  մնացել է  նույնը՝ 100%։

Վարույթում գտնվող քրեական գործերով 36 ծանր հանցագործությունից 12-ը բացահայտված է, 6-ը՝  չբացահայտված, ինչպես նաև  քննության փուլում գտնվող 18 դեպքից 17-ով հայտնի են   կատարող անձինք։        

 Ըստ առանձին հանցատեսակների բացահայտման արդյունավետությունը նվազել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության (100%-ից 93.8%), անձնական գույքի գողության (93.1%-ից 92,5%), որից բնակարանային (94.4%-ից 66.7%), խարդախության (100%-ից 25%), ինչպես նաև գույքը դիտավորությամբ և անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու (100%-ից 62.5%) դեպքերով:

Հաշվետու կիսամյակում  հանրապետությունում բոլոր գծերով  գրանցված  հանցագործությունների կազմում 20 դեպքով (208-ից 228) աճել են քրեական հետախուզության գծով կատարված հանցագործությունները, որը հիմնականում պայմանավորված է զենքի և ռազմամթերքի ապօրինի պահելու դեպքերի հայտնաբերման, ինչպես նաև որոշ հանցատեսակների թվի նվազագույն աճով։

Հանրապետության տարածքում կազմակերպվել և անց է կացվել <> համալիր-կանխարգելիչ միջոցառման 1-ին փուլը, որի արդյունքում ի հայտ է բերվել մշակումն արգելված թմրանյութ պարունակող բույսերի ապօրինի ցանելու և աճեցնելու 21, ինչպես նաև թմրամիջոց ապօրինի պահելու 1 դեպք: Հայտնաբերվել է ապօրինի ցանած և աճեցրած 210 հատ կանեփ և 47 հատ կակաչ տեսակի բույսեր, ինչպես նաև 7.6գ <> տեսակի թմրամիջոց: Չմշակված կանեփի զանգվածը կազմել է 5625.5կգ, իսկ կակաչը` 1.5կգ, որոնք ոչնչացվել են սահմանված կարգով:

Հաշվետու կիսամյակում  ԼՂՀ ոստիկանության քննչական  վարչության քննիչների  կողմից  քննվել է 167  քրեական գործ (2016թ.՝ 176), այդ թվում  13-ը մնացորդ էր նախորդ տարվանից  (2016թ.՝ 25), որոնցից ավարտված է 91-ը կամ 54.5%-ը, 2016թ.`  95  քրեական գործերի կամ 54%-ի համեմատ։

2017թ. 1-ին կիսամյակում  տեղամասային տեսուչների կողմից բացահայտվել է 79 հանցագործության դեպք (2016թ.՝ 97-ի համեմատ), որոնցից 18-ը ոչ ակնհայտ պայմաններում կատարված հանցագործություններն են, ինչպես նաև հայտնաբերվել է հետախուզվող 20 պարտապան։       

Հաշվետու կիսամյակում հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար     (2016թ.` 19), որոնց հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 38 (2016թ.`21) մարդ, իսկ մահացածների թիվը մնացել է նույնը` 5 մարդ: Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունից դիտվում է, որ  7-ը` կատարվել է ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցը վարելիս, 4-ը` արագության գերազանցման և ոչ ճիշտ արագության ընտրության հետևանքով, 14-ը` վարորդների անուշադրության և ՃԵԿ-ի այլ խախտումների, 2-ը` վարորդի կողմից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելու, 1-ական դեպքերով` հետիոտնի կողմից  ՃԵԿ-ի, վազանցի կանոնների, հանդիպակաց գոտի դուրս գալու և ճանապարհային նշանի պահանջների խախտման հետևանքով: