Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ




 

 ԱՀ     ոստիկանության  ծառայությունների և տարածքային   ստորաբաժանումների

 

2019թ. 9 ամիսների  օպերատիվ-ծառայողական

գործունեության արդյունքների մասին

 

         2019թ. 9 ամիսների ընթացքում հանրապետությունում  գրանցված հանցագործությունների  ընդհանուր թիվը աճել է 36.3%-ով կամ 197 դեպքով (2018թ.` 542, 2019թ` 739), որը հիմնականում պայմանավորված է մարդու, սեփականության, պետական իշխանության, ծառայության  և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թվի աճով: Հանրապետությունում 10.000 բնակչին բաժին ընկնող  հանցագործությունների թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 49.9, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 36.8-ի համեմատ:

Հասարակականանվտանգության, հասարակականկարգիևբնակչության  առողջության դեմուղղված հանցագործությունների կառուցվածքում 14 դեպքով (33-ից 47) աճել է ճանապարհատրանսպորտային պատահարներն, այդ թվում 3-ով` (8-ից 11) անզգուշությամբ մահ պատճառելու, 3-ով (5-ից 8) խուլիգանության դեպքերը և 1-ով (32-ից 33) թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները, որի կազմում 2-ով (24-ից 22) նվազել է թմրամիջոցների  ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, 5-ով (8-ից 3)  թմրամիջոցներ իրացնելը և 8-ով (0-ից 8) աճել է շրջանառությունն  արգելված թմրամիջոցներ, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու դեպքերը: Այս մասնաբաժնում 14 դեպքով (79-ից 65) նվազել է զենք, ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու դեպքերը:

Բնակչության շրջանում  տարված  պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքների  արդյունքում  առգրավվել և կամովին հանձնվել է  106 միավոր զենք (2018թ.` 153):

         Սեփականությանդեմուղղվածհանցագործությունների կազմում 2 դեպքով (2-ից 4) աճել է  պետական կամ հանրային, 32-ով` (91-ից 123) մասնավոր գույքի գողության դեպքերը, այդ թվում 6-ով` (7-ից 13) բնակարանային, 18-ով` (9-ից 27) աճել է խարդախությամբ կատարված մասնավոր, իսկ 2-ով` (2-ից 0) նվազել է պետական կամ հանրային գույքի հափշտակությունները: Ինչպես նաև 1-ով` (2-ից 1) նվազել է առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալու դեպքերը, անփոփոխ է մնացել պետական կամ հանրային (4/4) և մասնավոր (2/2) գույքի յուրացման կամ վատնման դեպքերը:

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների  61.9%-ը (2018թ.` 75.6%) գողության դեպքեր են։  

         Տնտեսականգործունեությանդեմուղղվածհանցագործությունների  կազմում 1-ով (2018թ.` 0) աճել է կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու, 1-ով` (2018թ.` 0) հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարումներ վճարելուց չարամտորեն խուսափելու և նվազել 6-ով` (6-ից 0) ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության դեպքերը:

Պետականիշխանության, ծառայության  ևկառավարմանկարգիդեմուղղվածհանցագործությունների կազմում 3-ով (8-ից 11) աճել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու, 6-ով (4-ից 10) պաշտոնեական կեղծիք կատարելու և 2-ով (7-ից 9) իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը:

2019թ. 9 ամիսների ընթացքում վարույթում գտնվող քրեական գործերով բացահայտված 586 (2018թ.` 464)  դեպքով հանցագործություն են կատարել 561 անձ (2018թ.`  458),  որոնցից 115-ի (148) վերաբերյալ քրեական  գործերը ուղարկվել են դատարան, իսկ 446-ի (310)  նկատմամբ կարճվել կամ  նյութերը մերժվել են՝ ոչ  արդարացման  հիմքերով։  

         Ներկայացնելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքները, նախ նշենք, որ հաշվետու ժամանակահատվածում որպես բացասական միտում հանցագործությունների աճին զուգընթաց հիմնականում նվազել է դրանց բացահայտման ցուցանիշը (1.9%-ով), որի բարելավումը և հանցագործությունների կանխարգելումը հանդիսանում է ոստիկանության արդյունավետ գործունեության կարևորագույն չափանիշ: Հաշվետու ժամանակահատվածում բացահայտման տոկոսում հաշվվող 722 դեպքերից բացահայտվել է 550 կամ 95,8%-ը  (2018թ.՝ 529-ից 430  կամ 97.7%) միջին ծանրության 192 հանցագործություններից 125-ը կամ 93.3% (2018թ.՝ 197-ից 153  կամ 95.6%), իսկ ծանր 44 հանցագործություններից 17-ը կամ 81% (2018թ.՝ 38-ից 19 կամ 95%):

         Վարույթում գտնվող քրեական գործերով հաշվառված 792 (2018թ.՝ 580) հանցագործություններով 2.7%-ով նույնպես նվազել է բացահայտման արդյունավետությունը,  որտեղ  բացահայտման տոկոսում հաշվվող  774 դեպքերից  բացահայտվել է  582-ը կամ   94.6%-ը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի      566-ից 460 կամ 94.6%-ի համեմատ:

         Վարույթում գտնվող քրեական գործերով 51 ծանր հանցագործություններից չբացահայտված է 7-ը, իսկ քննության փուլում գտնվող 24 դեպքից 7-ով հայտնի չեն հանցագործություն  կատարած անձինք։

Հանրապետությունում երկու փուլով կազմակերպվել և անց է կացվել «Կանեփ-Կակաչ-2019» համալիր  կանխարգելիչ միջոցառումը, որի արդյունքում ի հայտ է բերվել շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու 34 (2018թ.` 22) դեպք, ընդհանուր 206 (34) հատ կանեփ տեսակի բույս, ինչպես նաև հայտնաբերվել է  19.66 (272.62) գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, 0.62 գրամ կակաչ տեսակի բույսի գլխիկներ և  12.13 գրամ կակաչի սերմեր:  Չմշակված (վայրի) կանեփի զանգվածը կազմել է 4459.6 կգ (2018թ.` 1787.2), որը ոչնչացվել է սահմանված կարգով:

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 68 պատահար (2018թ.` 58), որոնց արդյունքում մահացել է 22 (2018թ.` 11) և մարմնական վնասվածք ստացել 80 անձ (2018թ.` 62): Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունից դիտվում է, որ 23-ը կատարվել է վարորդների անուշադրության և ՃԵԿ-ի այլ խախտումների,  17-ը` սահմանված արագության գերազանցման և ոչ ճիշտ արագության ընտրության, 7-ական (ընդամենը 14) ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու և հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալու, 4-ական (ընդամենը 8) ճանապարհային նշանների և գծանշանների պահանջները չկատարելու և ղեկին քնելու,    2-ը` առաջինը անցնելու իրավունքի և 1-ական  (ընդամենը 4) հետիոտնային անցումների հատման կանոնները վարորդի կողմից  խախտելու, վազանցի կանոնները խախտելու, տրանսպորտային միջոցի անսարքության ու տրանսպորտային միջոցի միջև տարածության չպահպանման պատճառներով:

 

 


 

ԱՀ ոստիկանության ծառայությունների և
տարածքային ստորաբաժանումների
2018թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական
գործունեության արդյունքների մասին


2018թ. 9 ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը նվազել է 13.1%-ով կամ 82 դեպքով (2017թ.` 624, 2018թ` 542), որը հիմնականում տեղի է ունեցել մարդու (անձի), սեփականության և հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժնում:
Նշվածներին զուգընթաց հանրապետությունում նվազել է նաև հանցավորության մակարդակը: 10.000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը կազմել է 36.9, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 42.7 համեմատ:
Հանցավորության ընդհանուր կառուցվածքում նվազել են մարդու (34.8%-ից 32.1%) և սեփականության (25%-ից 22.7%) դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռները, աճել հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության (29.2%-ից 31.7%), տնտեսական գործունեության (1%-ից 1.7%), պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի (7%-ից 8.1%) ու շրջակա միջավայրի անվտանգության (3%-ից 3.7%) դեմ ուղղված հանցագործություններով:
Հաշվետու ժամանակահատվածում 24-ով (221-ից 197) նվազել է միջին ծանրության, աճել 1-ական դեպքերով (37-ից 38) ծանր և (5-ից 6) առանձնապես ծանր հանցագործությունները: Հրազենի գործադրմամբ կատարվել է 7 (2017թ.` 4) հանցագործություն։
Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների կառուցվածքում 23 դեպքով (102-ից 79) նվազել են զենք, ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու, 9-ով (41-ից 32) թմրամիջոցների ապօրինի շրջանառության, այդ թվում 10-ով (34-ից 24) առանց իրացման նպատակի, իսկ 1-ով (7-ից 8) աճել իրացման դեպքերը: Այս բաժնում 1 դեպքով (32-ից 33) աճել են ճանապարհատրանսպորտային պատահարները, այդ թվում 2-ով` (6-ից 8) անզգուշությամբ մահ պատճառելու դեպքերը, 16-ով (7-ից 23) այլ հանցագործությունները ինչպես նաև արձանագրվել է խուլիգանության 5 դեպք :
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կազմում 5 դեպքով (7-ից 2) նվազել են պետական, իսկ 18-ով (109-ից 91) անձնական գույքի գողության դեպքերը, այդ թվում 6-ով (13-ից 7) բնակարանային, 5-ով (9-ից 4) յուրացմամբ կամ վատնմամբ կատարած պետական, իսկ 2-ով (4-ից 2) անձնական գույքի հափշտակության, 2-ով` (4-ից 2) առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալու, իսկ 2-ով (0-ից 2) աճել խարդախությամբ կատարված պետական գույքի հափշտակության դեպքերը, ինչպես նաև 5-ով (14-ից 9) նվազել է անձնական, իսկ 2-ով (0-ից 2) աճել պետական սեփականության դեմ ուղղված այլ հանցագործությունները: Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 75.6%-ը (2017թ.` 74.3%) գողության դեպքեր են:Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների կազմում 5 դեպքով (1-ից 6) աճել է ապօրինի ձեռնարկատիրության դեպքերը, իսկ 1-ով (4-ից 3) նվազել տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործությունները:Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների կազմում 15-ով (19-ից 4) նվազել է պաշտոնեական կեղծիքը, աճել` 6-ով (2-ից 8) պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու, 1-ով (2017թ.` 0) կաշառք տալու, 5-ով (2-ից 7) իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը, 9-ով (9-ից 18) պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունները: 

2018թ. 9 ամիսներին վարույթում գտնվող քրեական գործերով բացահայտված 464 (2017թ.`541) դեպքով հանցագործություն են կատարել 458 անձ (2017թ.` 525), որոնցից 148-ի (109) վերաբերյալ քրեական գործերը ուղարկվել են դատարան, իսկ 310-ի (416) նկատմամբ կարճվել կամ նյութերը մերժվել են՝ ոչ արդարացվող հիմքերով,
Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում 18 անչափահասի կողմից կատարվել է 22 հանցագործություն, 2017թ. նույն ժամանակահատվածի 31 անչափահասի կողմից կատարված 27 դեպքի համեմատ։
Ներկայացնելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքները` նշենք, որ հաշվետու ժամանակահատվածում գրանցված հանցագործությունների ընդհանուր բացահայտման ցուցանիշը աճել է 1.4%-ով: Այսպես բացահայտման տոկոսում հաշվվող 529 դեպքերից բացահայտվել է 430 կամ 97.7%-ը (2017թ.՝ 601-ից 527 կամ 96.3%) միջին ծանրության 197 հանցագործություններից 153-ը կամ 95.6% (2017թ.՝ 221-ից 194 կամ 95.1%), իսկ ծանր 38 հանցագործությունններից 19-ը կամ 95% (2017թ.՝ 37-ից 18 կամ 78.3%):
Վարույթում գտնվող քրեական գործերով հաշվառված 580 (2017թ.՝ 639) հանցագործությունով` 2.3%-ով նույնպես բարելավվել է բացահայտման արդյունավետությունը, որտեղ բացահայտման տոկոսում հաշվվող 566 դեպքից բացահայտվել է 460-ը կամ 97.3%-ը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 616-ից 532 կամ 95%-ի համեմատ:
Վարույթում գտնվող քրեական գործերով 43 ծանր հանցագործություններից չբացահայտված է 2-ը, ինչպես նաև քննության փուլում գտնվող 19 դեպքից 6-ով հայտնի չեն հանցագործություն կատարած անձինք։
2018թ. սեպտեմբերին հանրապետության տարածքում կազմակերպվել և անց է կացվել «Կանեփ-կակաչ 2018» համալիր-կանխարգելիչ միջոցառում, որի արդյունքում ի հայտ է բերվել շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու 22 դեպք, 2017թ.` 32-ի համեմատ: Հայտնաբերվել է ցանած և աճեցրած 34 հատ (2017թ.` 233) կանեփ տեսակի բույս և 272.62 գրամ (2017թ.` 67.74) մարիխուաննա տեսակի թմրամիջոց, իսկ չմշակված (վայրի) կանեփի զանգվածը կազմել է 1787.2կգ (2017թ.` 7450.1): «Կանեփ-կակաչ 2018» միջոցառման ընթացքում բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքների արդյունքում կամովին հանձվել է 4 միավոր զենք և որոշակի քանակությամբ ռազմամթերք:
Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 58 պատահար (2017թ.` 56), որոնց հետևանքով մահացել է 11 (2017թ.`8) և մարմնական վնասվածք ստացել 62 անձ (2017թ.`63): Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունից դիտվում է, որ 15-ը կատարվել է վարորդների անուշադրության և ՃԵԿ-ի այլ խախտումների, 12-ը` սահմանված արագության գերազանցման և ոչ ճիշտ արագության ընտրության, 11-ը` ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու, 8-ը` հետիոտնային անցումների հատման կանոնների խախտման, 4-ը` հետիոտնի կողմից ՃԵԿ-ի խախտման, 3-ը` վազանցի կանոնները խախտելու, 2-ը` ղեկին քնելու, և 1-ական (ընդամենը 3) հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալու, տրանսպորտային միջոցի միջև տարածության չպահպանման և ճանապարհային նշանների ու գծանշանների պահանջների խախտման պատճառներով: