ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ԱՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների
2019թ. 1-ին եռամսյակի օպերատիվ-ծառայողական
գործունեության արդյունքների մասին
2019թ. 1-ին եռամսյակում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է 81,7%-ով կամ 125 դեպքով (2018թ.` 153, 2019թ` 278), ինչը հիմնականում պայմանավորված է գողությունների, խարդախության, ինչպես նաև մարդու, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված որոշ հանցագործությունների թվի աճով:
10.000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը հաշվետու եռամսյակում կազմել է 18, 2018թ. նույն ժամանակահատվածի 10 համեմատ:
Հանցավորության ընդհանուր կառուցվածքում աճել է մարդու (27.4%-ից 34.5%), սեփականության (21.6%-ից 29.1%), տնտեսական գործունեության (0.7%-ից 1.4%) և պետական իշխանության, ծառայության ու կառավարման կարգի (7.2%-ից 11.9%), նվազել հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության (32%-ից 21.2%) ու շրջակա միջավայրի անվտանգության (11.1%-ից 1.8%) դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռները :
Մարդու դեմ ուղղված հանցագործությունների բաժնում 1 դեպքով (15-ից 16) աճել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, 2-ով (3-ից 5) սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները, որի կազմում արձանագրվել է բռնաբարության 1 դեպք (2018թ.` 0), իսկ մարդու դեմ ուղղված այլ հանցագործությունների կազմում 42-ով (18-ից 60) աճել է ծեծի և 2-ով (3-ից 5) մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելու դեպքերը:
Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների կառուցվածքում 5 դեպքով (26-ից 31) աճել է զենք, ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու, 2-ով (11-ից 13) ճանապարհատրանսպորտային պատահարներն, որի կազմում 1-ով` (2-ից 1) նվազել է անզգուշությամբ մահ պատճառելու,2-ով (2-ից 4) աճել է խուլիգանության դեպքերը, իսկ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները մնացել են անփոփոխ (7 դեպք), որի կազմում թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր չեն հայտնաբերվել, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 1 դեպքի համեմատ:
Բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքների արդյունքում առգրավվել և կամովին հանձնվել է 46 միավոր զենք (2018թ.` 45):
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 53.1%-ը` (2018թ.` 75.7%) գողության դեպքեր են:
Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների կազմում 2 դեպքով (1-ից 3) աճել է առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու և 1-ով (0-ից 1) հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքերը:
Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների կազմում 4-ով (0-ից 4) աճել է պաշտոնեական կեղծիքը, 1-ով (0-ից 1)` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և 1-ով (1-ից 2) իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը:
2019թ. 1-ին եռամսյակում վարույթում գտնվող քրեական գործերով բացահայտված 190 դեպքով հանցագործություն են կատարել 181 անձ (2018թ.` 107), որոնցից 33-ի (34) վերաբերյալ քրեական գործերը ուղարկվել են դատարան, իսկ 148-ի (73) նկատմամբ կարճվել կամ նյութերը մերժվել են՝ ոչ արդարացվող հիմքերով:
Հաշվետու եռամսյակում հանրապետությունում 6 անչափահասի կողմից կատարվել է 8 հանցագործություն, 2018թ. նույն ժամանակահատվածի 1 անչափահասի կողմից կատարված 1 դեպքի համեմատ։
Հաշվետու եռամսյակում գրանցված հանցագործությունների ընդհանուր բացահայտման ցուցանիշը աճել է 0.7%-ով:
Վարույթում գտնվող քրեական գործերով հաշվառված 361 (2018թ.՝ 196) հանցագործությունով` 0.4%-ով բարելավվել է բացահայտման արդյունավետությունը, որտեղ բացահայտման տոկոսում հաշվվող 349 դեպքից բացահայտվել է 188-ը կամ 96.4%-ը 2018թ.՝ 188-ից 121 կամ 96%-ի համեմատ:Միջին ծանրության 103 հանցագործություններից բացահայտվել է 46-ը կամ 93,9% (2018թ.՝ 65-ից 41 կամ 91.1%),իսկ ծանր 33 հանցագործություններից` 5-ը կամ 83.3%, 2018թ.՝ 18-ից 6-ը կամ 85.7%-ի համեմատ։ Առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշը (2019թ. ` 5-ից 1, 2018թ.` 6-ից 5) մնացել է անփոփոխ՝ 100%։
Վարույթում գտնվող քրեական գործերով 33 ծանր հանցագործություններից չբացահայտվածէ 1-ը ինչպես նաև քննության փուլում գտնվող 27 դեպքից 11-ով հայտնի չեն հանցագործություն կատարող անձինք։
Հաշվետու եռամսյակում հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար (2018թ.` 15), որոնց հետևանքով մահացել է 2 (2018թ.` 3) և մարմնական վնասվածք ստացել 24 անձ (2018թ.` 15):